Խաղողի և գինու խորհրդաբանությունը` Նոր կտակարանում և հայ հնագույն մշակույթում


Խաղողի և գինու խորհրդաբանությունը` Նոր կտակարանում և հայ հնագույն մշակույթում. ներկայացնում են Մարկոս քահանա Մանգասարյանը և հնագետ Բորիս Գասպարյանը: 

Օծվեց Թթուջրի Սուրբ Աստվածածին եկեղեցին


Հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռու, Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղում օծվեց նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին: Նորաօծ եկեղեցում առաջին պատարագը Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնական պատարագն էր, որից հետո կատարվեց խաղողի օրհնություն: 

Հայ Առաքելական և Ռուս ուղղափառ եկեղեցիների համագործակցությունը. Լեոնիդ եպիսկոպոսի այցը Մայր Աթոռ


ՀՀ-ում Ռուս ուղղափառ եկեղեցու համայնքների կառավարիչ, Վլադիկովկասի և Ալանիայի եպիսկոպոս Լեոնիդը Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով հյուրընկալվել էր Մայր Աթոռում:

Սփյուռքահայ ուսուցիչները հյուրընկալվել էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


ՀՀ կրթության և գիտության նախարարության ուսուցիչների վերապատրաստման ծրագրին մասնակցող սփյուռքահայ ուսուցիչները հյուրընկալվել էին Մայր Աթոռում: Հայոց հայրապետի հետ հանդիպման ընթացքում Երևանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր պրոֆ. Ռուբեն Միրզախանյանը ներկայացրեց ծրագրին մասնակցող 16 երկրներից ժամանած ուսուցիչներին: Արդեն 18-րդ անգամ Հայաստանում ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը միավորում է աշխարհի հայկական գաղթօջախներում հայապահպանման առաքելություն իրականացնողներին և հնարավորություն տալիս միմյանց հետ կիսելու փորձառությունը: 

Հայկական ակնաբուժության նախագծի մասնակիցների հանդիպումը Վեհափառ հայրապետի հետ


Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռում էին «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի ղեկավարները, ակնաբույժներն ու բարերարները: 25 տարի գործող այս ծրագրի հիմնական առաքելությունը Հայաստանում ձեռքբերովի կուրության կանխարգելումն է: Այս հարցում հայ ակնաբույժները համագրծակցում են ամերիկացի մասնագետների հետ: 

Պայծառակերպության տոնական պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդը Պայծառակերպության կամ Վարդավառի տոնն է: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Հայոց հայրապետը, տոնին հատուկ արարողակարգի համաձայն, պատարագի կանգնած հավատացյալներին ցողեց մյուռոնաջրով՝ ի նշան մաքրության և հաջողության: 

Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու փոխատենապետերին շնորհվեց «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան


Ամենայն հայոց հայրապետի հրավերով Ս. Էջմիածնում հյուրընկալվել էին Սունիլ Սուրեն Սոբթին ու Սյուզան Ռուբենը: Հնդկաստանում փաքրաթիվ հայ համայնքի ազգային ինքնության, հայկական եկեղեցիների և շինությունների պահպանման, Կալկաթայի մարդասիրական ճեմարանի զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար սբ. Նազարեթ եկեղեցու փոխատենապետերին շնորհվեց Հայ եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան:

Ամփոփվեց «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնը, մրցանակները հանդիսավոր հանձնվեցին կինոգործիչներին


Ավարտվեց երևանյան կինոտոնը: «Ոսկե ծիրանի» շրջանակներում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ մեկ շաբաթվա ընթացքում ծանոթանալու հայկական և միջազգային կինեմատոգրաֆի տարվա նորություններին, այդ թվում՝ Կաննի, Բեռլինի, Ռոտերդամի փառատոների լավագույն ֆիլմերին: Այս տարի մասնակցության 1100 հայտից ընտրվել էր մոտ 100 մրցութային և արտամրցութային ֆիլմ: Հուլիսի 16-ին «Ոսկե ծիրանի» փակման և մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունն էր:

Արվեստը, բնությունն ու կինը՝ «Գաֆեսճեան» կենտրոնի ցուցասրահում


«Գաֆեսճեան» արվեստի կենտրոնն արվեստասերներին իր հարկի տակ էր հավաքել ծանոթանալու ժամանակակից արվեստի կին ստեղծագործողների աշխատանքներին: «Վերաիմաստավորելով բնությունը» ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները, թեև տարբեր ոճերի են, սակայն հիմքում կրում են բնության ոգեշնչումը: Ցուցադրությունը կենտրոնի առաջին խմբային նախագիծն է:

Վայոց ձորում մատուռ է կառուցվել ՀՀ ԶՈՒ 4-րդ բանակային կորպուսի 20-ամյակի առիթով


ՀՀ ԶՈՒ 4-րդ բանակային կորպուսի 20-ամյակի առիթով Սուրբ Գրիգոր Տաթևացու անունը կրող մատուռ է կառուցվել: 

Ամերիկահայ բարերարների և ամերիկյան «Սթարքի» ընկերության ջանքերով լսողական սարքեր կտրամադրվեն


Լսողության խնդիրներ ունեցող շուրջ 2 հազար մարդ աշնանն արդեն հնարավորություն կունենա ընկալել ձայների ողջ համակարգը: ԱՄՆ-ի Արևմտյան թեմի անդամներ Հայկուհի և Արմեն Կավուկչյանների և ամերիկյան Starkey ընկերության համատեղ ջանքերով կարիքավոր անձանց հատուկ լսողական սարքեր կտրամադրվեն: 

Մնջախաղի տոն Ծաղկաձորում. Լեոնիդ Ենգիբարյանի անվան միջազգային 6-րդ փառատոն


Հուլիսի 22-26-ը Ծաղկաձորի Ծաղկունյաց և Օրբելի հրապարակները կվերածվեն թատերաբեմերի և Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի 6-րդ միջազգային փառատոնի առթիվ կհյուրընկալվեն թատերական խմբեր Եվրոպայից, Ռուսաստանից, Բանգլադեշից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից: