Էջմիածնի հայորդյաց տանը տարեմուտի տոնական միջոցառումները շարունակվում են


Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդաց տանը շարունակվում են ամանորյա միջոցառումները: Հունվարի 11-ին կազմակերպված համերգին հրավիրված էին նաև Էջմիածնի թիվ 7 ներառական դպրոցի աշակերտները, մոտակա գյուղերի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, հայորդյաց տան բարեգործական ճաշարանից օգտվող տարեցները:

Ընտանեկան խնդիրները՝ հոգևորականների ուշադրության կենտրոնում


Հայաստանի տարբեր համայնքների հոգևոր հովիվներ պարբերաբար այցելում են դպրոցներ, հանդիպում աշակերտների, նրանց ծնողների և ուսուցիչների հետ: Նպատակը ընտանեկան խնդիրների հարթման համար ուղիներ գտնելն է:

Ամանորը Աշտարակի հայորդյաց տանը


Աշտարակի հայորդյաց տան սաների Ամանորն սկսվում է տոնածառ զարդարելով, հետո գալիս է նվերները փաթեթավորելու պահը, բայց ամենահաճելին դրանք բացելն է:

Սարկավագական ձեռնադրություն՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Դեկտեմբերի 25-ին Գևորգյան հոգևոր ճեմարանի և Քահանայից պատրաստման լսարանի 16 սան սարկավագության աստիճան ստացան:

12 սիրիահայ կնոջ պատմություն կտավի է վերածվել


12 կին, 12 պատմություն, 12 գեղանկար. սիրիական պատերազմից փրկված և հայրենիքում ապաստան գտած 12 կնոջ պատմություն կտավի է վերածվել: Դեկտեմբերի 12-ին «Դալան» ցուցասրահում կտավների ցուցահանդես-վաճառքն էր:

Քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Դեկտեմբերի 17-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում վեց սարկավագ քահանայական ձեռնադրությու և օծում ստացավ:

Դաս-միջոցառում՝ Արաբկիրի հայորդյաց տանը Ամենայն հայոց կաթողիկոսի գործունեության մասին


Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դպրոցների և Արաբկիրի հայորդյաց տան աշակերտների համար Մայր Աթոռի քրիստոնեական դաստիարակության կենտրոնը դաս-միջոցառում էր կազմակերպել: Այն նվիրված էր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի կյանքին ու գործունեությանը:

«Կրկես»՝ Նկարիչների միությունում


Հայաստանի նկարիչների միությունում բացվել է «Կրկես» խորագրով ցուցահանդեսը: Ցուցադրված է կրկեսի արտիստներին և կրկեսը ներկայացնող հարյուրից ավելի աշխատանք՝ գեղանկար, քանդակ, գրաֆիկա, դեկորատիվ արվեստ: Հեղինակները տարբեր սերնդների ներկայացուցիչներ են: 

Ջոտտոյի` Գևորգ Գրիգորյանի ցուցահանդեսը՝ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում


Նոյեմբերի 24-ին բացվեց «Գևորգ Գրիգորյան Ջոտտո» խորագրով ցուցահանդեսը: «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում ներկայացված է 1920-ական թվականներից մինչև 70-ականներն Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) շուրջ 60 գեղանկար և գրաֆիկական աշխատանք: Դրանց մի մասը նախկինում չի ցուցադրվել:

Ներառական թատերախմբի նոր ներկայացումը՝ Տիկնիկային թատրոնում


Տիկնիկային թատրոնի բեմում «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության ներառական թատերախմբի «Վենետիկի վաճառականը» ներկայացման պրեմիերան էր։

Ամփոփվեցին «Մեկ քառակուսի մետր» թատերական փառատոնի արդյունքները


Արդեն 12 տարի ՆՓԱԿ-ի բեմը մեկ շաբաթով փոխում է ֆիզիկական չափերն ու սահմանափակվում մեկ քառակուսի մետր տարածքում։ «Մեկ քառակուսի մետր» թատերական փառատոնին այս տարի 20 ներկայացում է ցուցադրվել։

Ամփոփվեցին 9-րդ «ՌեԱնիմանիայի» արդյունքները


Նոյեմբերի 2-ին «Մոսկվա» կինոթատրոնում ամփոփվեցին 9-րդ «ՌեԱնիմանիայի» արդյունքները։ Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի փառատոնի հաղթողներն արդեն հայտնի են: