«Ագապէ» կամերային երգչախմբի համերգը Հաղարծնի վանական համալիրում


Կոմիտասի, Անանիա Շիրակացու, Գրիգոր Սյունու, Խաչատուր Տարոնցու ստեղծագործությունները «Ագապէ» կամերային երգչախմբի կատարմամբ հնչեցին Հաղարծնի վանական համալիրում:
 

Միաբանական համագումարի մասնակիցները հյուրընկալվեցին Գեղարքունյաց թեմի ընտանիքներում


Մայր Աթոռում այս օրերին ընթացող միաբանական համագումարի շրջանակում Գավառ քաղաքի կարիքավոր հինգ ընտանիքների հյուրընկալվեցին և տնօրհնեքի կարգ կատարեցին Կիրակոս վարդապետ Դավթյանը, Օշական վարդապետ Կյուլկյուլյանը և Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը:
 

Հայ եկեղեցին տոնում է Ս. Գրիգոր Լուսավորչի՝ վիրապից ելնելու հիշատակության օրը


Ելն ի վիրապ տոնի առթիվ բոլոր եկեղեցիներում պատարագ է մատուցվում: Խոր վիրապում պատարագիչը Տ. Աղան աբեղա Երնջակյանն էր: Ամեն տարի Մայր Աթոռի գանձատնից Խոր վիրապ է բերվում Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը: 
 

Ամենայն հայոց կաթողիկոսը ծանոթացավ Մայր Տաճարի որմնանկարների վերականգնման աշխատանքներին


Վեհափառ հայրապետը ծանոթացավ Ս. Էջմիածնի Մայր Տաճարի վերականգնված որմնանկարներին, ուսումնասիրման փուլում գտնվող աշխատանքներին, ինչպես նաև Մայր Տաճարի ամրակայման աշխատանքների ժամանակ բացահայտված որմնանկարների թաքնված շերտերին: 
 

Սոպրանո Լիանա Ալեքսանյանի երևանյան ելույթը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրը գերմանաբնակ հայ սոպրանո Լիանա Ալեքսանյանն էր: 
 

Ռուբեն Հովսեփյանն այս տարի կդառնար 80 տարեկան


Գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանն այս տարի կդառնար 80 տարեկան:
 

«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 9-րդ միջազգային փառատոնի փակումը


Հունիսի 1-ից 4-ը Երևանում անցկացվեց «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 9-րդ միջազգային փառատոնը: Այս տարի փառատոնին մասնակցում էր  60 պատանի երաժիշտ՝ Հայաստանից, Արցախից, Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Վրաստանից, Լիտվայից, Ճապոնիայից և Լիբանանից: Լավագույնները հունիսի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ ունեցան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:
 

Մեկնարկել է Ալ. Հարությունյանի անվան փողային գործիքների 3-րդ միջազգային փառատոնը


«Սիմֆոնիետ» ստեղծագործությամբ Կամերային երաժշտության տանը մեկնարկեց Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնը: 
 

Արմավիրի մարզի կարիքավոր ընտանիքները մարդասիրական օգնություն ստացան Միացյալ Էմիրություններից


2019թվականը Արաբական Միացյալ Էմիրություններում հայտարարված է «Հանդուրժողականության տարի»: Այդ առթիվ Միացյալ Էմիրությունները ողջ աշխարհում իրականացնում է մարդասիրական օժանդակություն: ՀՀ Արմավիրի մարզում շուրջ 200 կարիքավոր ընտանիք օգնություն ստացավ։
 

«Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպության 30-ամյակը՝ Էջմիածնում


«Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպությունը 30 տարեկան է: Հոբելյանին նվիրված մի շարք միջոցառումներ անցկացվեցին Էջմիածնում: 
 

Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն նահանգային խորհրդի պատվիրակության այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին


Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռում ընդունեց Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն նահանգային խորհրդի նախագահ տիկին Մարտին-Ժիլ Վասալի գլխավորած պատվիրակությանը: Հյուրերը մեր երկրում էին «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառումների առիթով: «Բարձունք 5165»-ի աջակցությամբ Էջմիածնում գործում է բարեգործական ատամնաբուժարան քաղաքի և հարակից շրջանների կարիքավոր անձանց ու երեխաների համար:
 

«Քայլող Ավետարան» ծրագիրը՝ Արարատի մարզի Զանգակատուն գյուղում


Արարատի մարզի Զանգակատուն գյուղը Հայաստանի սահմանամերձ գյուղերից 69-րդն է, որտեղ «Քայլող Ավետարան» ծրագրով հյուրընկալվում է Հայաստանի աստվածաշնչային ընկերությունը: