Մշակութային ազդագիր 19.12.2016

Կարմիր Բլուրի հնագիտական նյութերն ուսումնասիրելու վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին:
Վերանորոգման և վերազինման աշխատանքների ավարտից հետո Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն իր դռներն է բացել է «Պեպո» ներկայացմամբ:
«Մոսկվա» կինոթատրոնում Ստաս Նամինը ռոքի սիրահարներին ներկայացրել է «Ռոքնռոլի ազատութունը» ֆիլմը:
Մոսկվայի երաժշտության և դրամայի թատրոնի «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման պրեմիերան` Երևանում:
Ամփոփվել են «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» նախաձեռնությամբ անցկացված նկարչական մրցույթի արդյունքները:
Լույս են տեսել Հրաչյա Թամրազյանի բանաստեղծական «Շղթայված օրեր» վերջին ժողովածուն և Գուրգեն Մահարու տասնհինգհատորյակի տասներորդ հատորը:
 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հաղորդավար Լիլիթ Գրիգորյան
2016-12-19T22:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ