Եկեղեցական կյանք 30.12.2016

Մայր Աթոռի միաբան Զավեն աբեղա Յազիչյանը մասնավոր վարդապետության աստիճան ստացավ: 
Սարկավագական ձեռնադրություն Վիրահայոց թեմում:   Բերեժանիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցական համալիրը վերադարձվել է Ուկրաինայի hայոց թեմին:
Կանադական հեռուստատեսության ակնարկը Երուսաղեմում Տիրոջ գերեզմանի տաճարի նորոգության մասին: 
Ս. Ծննդյան համերգ Լոնդոնի հայկական Ս. Եղիշե եկեղեցում: 
Հայ առաքելական եկեղեցու Համաշխարհային երիտասարդական միավորման Եվրոպայի տարածաշրջանային ժողովը Հունաստանում: 
Հայաստանյան ռուս ուղղափառ համայնքները միավորվել են թեմական տարածքային մեկ միավորի մեջ:
Տոնական միջոցառումներ են տեղի ունեցել Շիրակի թեմի սոցիալ-կրթական, Վանաձորի համայնքային զարգացման կենտրոններում և Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցներում:
Սոցիալապես անապահով երեխաները նախատոնական օրն անցկացրին Գևորգյան հոգևոր ճեմարանում: 
Ս. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի երեխաներին այցելեցին և Վեհափառ հայրապետի նվերները փոխանցեցին Ձմեռ Պապն ու Ձյունանուշը:
Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում երեխաների համար տոնական միջոցառում կազմակերպվեց: 
Հալեպից տեղափոխված քահանաներն առաջին անգամ Ամանորը կդիմավորեն Հայաստանում: 
Ամանորի գիշերը Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կկատարվի նռան օրհնության կարգ: 
Ամանորյա բարեմաղթանքներ. ցանկություններ են հղում հավատացյալները:
 
    
 
2016-12-30T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ