Alt

Աջակցություն սիրիահայերին

2011-ի մարտին Սիրիայում բռնկված պատերազմը խաթարեց նաև այնտեղ ապրող հայերի բնականոն կյանքը: Սիրիայում մոտ 70 հազար հայ է ապում: Ապրում էր... մինչև քաղաքացիական պատերազմի բռնկումը: Երկու տարվա ընթացքում մոտ 7000 սիրիահայ ներգաղթեց Հայաստան, ավելի քան 90%-ը ապաստան գտավ մայրաքաղաք Երևանում: Նրանց հիմնական մասը բնակարանի, սննդի, առաջին անհրաժեշտության պարագաների, ուսման և աշխատանքի կարիք ուներ: Արձանագրելով ներգաղթածների կարիքները` Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը ձեռնարկեց Արագ արձագանքման ծրագիր սիրիահայ փախստականների համար» ծրագիրը: Ֆիլմը պատմում է Եկեղեցիների համատեղ գործողություն» ալյանսի աջակցությամբ իրականացված ծրագրի մասին:
Մասնկացում են՝
Ռուզաննա Դանիելյան. փախստական Սիրիայից,
Կարեն Նազարյան. ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի տնօրեն,
Տ. Գրիգոր քահանա Գրիգորյան. Արագ արձագանքման ծրագրի պատասխանատու,
Րաֆի սարկավագ Կույումջյան. Արագ արձագանքման ծրագրի կամավոր,
Անի Մելքոնյան. փախստական Սիրիայից

Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Աննա Թամրազյան

,

Ռեժիսոր Էրիկ Սարգսյան
2013-05-15T11:53:19+04:00
Telecast type: Հաղորդում
Մեկնաբանություններ