Եկեղեցական կյանք 05.05.2017

Հնգյակ ունեցած Կարապետյան ընտանիքին Մայր Աթոռ Ս. Էջմիածինը 4-սենյականոց բնակարան կնվիրի: 
Մայիսի 5-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին Գոլեստան նահանգում հանքավայրի փլուզման կապակցությամբ, որը պատճառ է դարձել մարդկային բազում զոհերի: 
Դիարբեքիրի Ս. Կիրակոս եկեղեցին դարձյալ նորոգության կարիք ունի: 
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը այցելել է Կանադայի հայոց թեմի առաջնորդարան: 
Թուրքիայի վարչապետարանի օսմանյան արխիվներում գտնվել է Կոմիտաս վարդապետին առնչվող անտիպ թղթապանակ: 
Փարիզի Իսի-լե-Մուլինո արվարձանում, Փաստաբանների դպրոցի շենքում բացվել է Գրիգոր Զոհրապին նվիրված հուշատախտակ: 
ՀՀ ԶՈՒ գնդերեցներն ու սպայակազմը հանդիպեցին Ծաղկաձորում: 
Տնակային պայմաններում ապրող ևս երկու վանաձորցի ընտանիք Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագրով բնակարն ստացավ:
Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանը հայտարարում է 2017-18 ուստարվա ընդունելություն:
Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդի «Այո» հարթակը հանրային դրամահավաքի օգնությամբ Խարբերդի մանկատան սաների համար հիպոթերապիայի կառք է ձեռք բերել:
2017-05-05T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ