Ցեղասպանության սրբերի բարեխոսության կարգ Ծիծեռնակաբերդում և հիշատակության պատարագ Ս. Էջմիածնում

Ապրիլի 24-ի առավոտյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, նախագահությամբ Վեհափառ հայրապետի և ներկայությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Արարողությանը մասնակցում էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններ, հայոց պետական ավագանին, օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Ապա՝ Ս. Էջմիածնի Մայր Տաճարում կատարվեց սուրբ նահատակների հիշատակության պատարագ:

Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Սոնա Խաչատրյան

,

Օպերատոր Գևորգ Ավագյան
2017-04-24
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ