Եկեղեցական կյանք 17.03.2017

Մայր Աթոռը «Իզմիրլյան» հիմնադրամի հետ համատեղ սկսում է սիրիահայերին անվճար բուժօգնություն տրամադրելու նոր ծրագիր:
Եկեղեցական լրահոս-Ստամբուլի նահանգապետարանը անվավեր է ճանաչել Պոլսի պատրիարքական տեղապահի ընտրությանը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Կիևի Ս. Ալեքսանդր Մայր տաճարում Հայ եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդի հանդիսապետությամբ տեղի է ունեցել խաղաղության աղոթք: Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Կարապետ քահանան Կիևի Ազգային համալսարանում հանդիպել է ԵՊՀ-ի ծրագրերից մեկով Ուկրաինայում գտնվող հայաստանցի ուսանողների հետ:
Զաքարիա վարդապետ Բաղումյանը պաշտպանեց ծայրագույն վարդապետական թեզ:
Ախթալայի Ս. Աստվածածին եկեղեցու բակ է տեղափոխվել 12-րդ դարի խաչքարը, որը ևս մեկ  ապացույց է վանքի հայկական լինելու մասին:
ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Կանադայից վերադարձել է համագործակցության մասին պայմանավորվածություններով:

2017-03-17T21:40:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ