Հունիսի 15-ին մեր եկեղեցին տոնախմբեց Ս. Հովհաննես Մկրտչի և Աթանագինես եպիսկոպոսի հիշատակության օրը: Մայրավանքի լուսարարապետը Հովհաննես Մկրտչի մասունքակիր խաչը հանդիսավորությամբ դուրս բերեց Մայր Տաճարից, շարականների երգեցողությամբ թափորն անցավ Էջմիածնի կենտրոնական փողոցներով: Սրբի մասունքը բերվեց Ս. Շողակաթ վանք. հունիսի 15-ը նաև Ս. Շողակաթ եկեղեցու ուխտի օրն է:
2017-06-15
Telecast type: Լուր Ռեպորտաժ