«Հայաստանի փոքրիկ երգիչները» ներկայացրեցին ճապոնական երգերի նոր ձայնասկավառակը

Ճապոնական փոփ ժանրի 10 երգ «Հայաստանի փոքրիկ երգիչների» համար փոխադրվել է երգչախմբային կատարման: Ճապոնական ամենախոշոր ձայնագրման ստուդիաներից մեկի` JVC-ի պրոդյուսերներից Հիրոշի Նագանոն երգչախմբի կատարումը 2016-ին լսում է ճապոնական շոու-ծրագրում, տպավորվում է որոշում է ձայնագրել սկավառակ: Դրանում ընդգրկված երգերից մի քանիսը երգչախումբը կատարեց սկավառակի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ հունիսի 10-ին՝ Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում:

2017-07-15
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ