Մշակութային ազդագիր 11.09.2017

Մաշտոցյան ձեռագրատանը բացվեց Լազարյան ազնվական տոհմի գործունեությանը նվիրված ցուցադրություն:
«Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնն առաջին անգամ «Հայ կոլեկցիոներների ակումբի» հետ համատեղ բացեց «Ընտրանի» խորագրով ցուցահանդես Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: 
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվեց «Տոհոկուի գեղեցիկ ձեռարվեստը» խորագրով ցուցահանդես:
Գիտությունների ազգային ակադեմիայի Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը հրատարակել է «Բուրսայի նահանգի հայության տնտեսական վիճակը և նյութական կորուստները Հայոց ցեղասպանության տարիներին» ուսումնասիրությունը` Անահիտ Աստոյանի աշխատասիրությամբ:
 
Մեկնաբանություններ