1992թ.-ին Շուշիի ազատագրումից հետո խնդիր կար աշխուժացնել նաև մշակութային կյանքը Արցախում, զբաղվել նաև պատերազմ տեսած երեխաների երաժշտական դաստիարակությամբ: Այդ օրերին ստեղծվեց «Վարանդա» մանկապատանեկան երգչախումը, որն այս տարիների ընթացքում ավելի քան 200 համերգ է ունեցել Արցախում, Հայաստանում և արտերկրում: Այս տարի երգչախումբը նշում է հիմնադրման 25-ամյակը: Երգչախմբի գործունեության, Արցախի մշակութային-երաժշտական կյանքի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է «Վարանդա» երգչախմբի խմբավար Զաքար Քեշիշյանի հետ:
Շարք: Թեմա
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ և վարող Հայկ Համբարձումյան
,
Ռեժիսոր Վահե Սուքիասյան,
Օպերատոր Արտաշես Մաթևոսյան,
Օպերատոր Մեսրոպ Ավետիսյան2017-09-15T21:55:00+04:00
Telecast type: Հաղորդաշար