Մայր Աթոռի միաբան, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Հովսեփյանի 60-ամյա գիտական, գրական ու հոգևոր գործունեությունը բացառիկ է: Գարեգին Հովսեփյանի ջանքերով են փրկվել և այսօր Մատենադարանում են պահվում են եզակի ձեռագրեր: Նա է բացահայտել Թորոս Ռոսլինի արվեստը, հիմնադրել հայ արվեստաբանության մի քանի ճյուղեր: Առաջինն է, որ քննության առարկա է դարձրել հայկական գմբեթավոր տաճարների հնագույն նմուշները, մահարձանները, իսկ պատմության ընթացքում ոչնչացված ճարտարապետական շատ նմուշների մասին այսօրվա մեր պատկերացումը հիմնված է միայն նրա հաղորդած տեղեկությունների վրա: 
Գարեգին Հովսեփյանի ներկայությունը և քարոզը մահապարտների գնդում վճռորոշ նշանակություն է ունեցել Սարդարապատի հերոսամարտում: 
 
Մեկնաբանություններ