Մշակութային ազդագիր 09.10.2017

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է բուլղարահայ անվանի նկարիչ Պետիկ Պետիկյանի «Նավամատույցներ» խորագրով ցուցադրությունը:
Ճարտարապետի միջազգային օրը Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է «Ստեղծելով պատմություն» խորագրով ցուցահանդեսը: 
Ամփոփվել է «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնը:
Հայաստանում Լատվիայի հանրապետության պատվո հյուպատոսության նախաձեռնությամբ ամիսներ առաջ Արամ Խաչատրյանի անձնական կահույքի մի մասը Հայաստան է վերադարձվել:
Փիլիսոփայության թեկնածու Աշոտ Ոսկանյանի «Չարենցի ժամանակը» գիրքը ներկայացվել է Խնկո Ապոր անվան ազգային գրադարանում:
Բանասիրական գիտությունների թեկնածու Հասմիկ Աբեղյանի 80-ամյակի կապակցությամբ լույս է տեսել նրա նոր գիրքը:
 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հաղորդավար Լիլիթ Գրիգորյան
Մեկնաբանություններ