Մշակութային ազդագիր 16.10.2017

«Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շարքում «Բուկինիստ» գրախանութում ու հարակից Մաշտոցի պուրակում «Գրքի գիշեր» տոնը շարունակվել է մինչև կեսգիշեր:
Ծաղկաձորում կայացել է Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների վեցերերոդ համաժողովը: 
Անվանի կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ներսես Հովհաննիսյանի ծննդյան օրը,  Երևանի նրա տան՝ Բուզանդի 30 հասցեում, բացվել է արվեստագետի դիմաքանդակով հուշատախտակ։
Մեկնարկել է «Արևորդի» 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնը:
Մալյանի անվան թատրոնում «Ատամնաբույժն, նորե՞ն» ներկայացման պրեմիերան էր։
Լույս է տեսել Մհեր Իսրայելյանի «Մի շան բախտ հին հայկական ճանապարհի վրա» պատմվածքների ժողովածուն։:
Շվեյցարացի գրող, լրագրող Հանսյորգ Շերթենլայբը մասնակցել է իր «Գիշերային լողորդը» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսին:
 
Մեկնաբանություններ