Հնդիկ ռեկորդակրին գերազանցած, Գինեսի նոր ռեկորդակիրը ջութակահար Նիկոլայ Մադոյանն է: 33 ժամ, 2 րոպե և 41 վայրկյան է տևել Գինեսի ռեկորդների գրքում հուլիսին գրանցված նրա կատարումը: 2017թ. փետրվարի 11-12-ին ջութակահար Նիկոլայ Մադոյանի ելույթը Կամերային երաժշտության տանն էր: Օր ու կես տևած համերգի ընթացքում ջութակահարը չի քնել, չի սնվել: Յուրաքանչյուր 1 ժամ կատարումից հետո 5 րոպեանոց դադարներ է ունեցել միայն:
2017-10-21
Telecast type: Լուր Ռեպորտաժ