Հայաստանի հյուսիսարևելյան հատվածը Ադրբեջանի հետ ունի մոտ 350 կմ երկարությամբ սահման։ Տավուշի մարզի սահմանապահ գյուղերը հաճախ կրակոցների թիրախ են դառնում: Այստեղ ապրում են 15000 երեխաներ: Երեխաների ֆիզիկական անվտանգությունը ապահովելու և սթրեսներից զերծ պահելու համար «Պահապան» հիմնադրամը սկսել է նորոգել և կահավորել ամենախոցելի 15 համայնքների դպրոցների և մանկապարտեզների ամենաապահով վայրերը՝ դրանք դարձնելով թաքստոց-խաղասենյակներ:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Արշալույս Բարսեղյան
,
Օպերատոր Հարություն Տոլանյան,
Օպերատոր Վռամ Խանամիրյան2017-10-27
Telecast type: Լուր Ռեպորտաժ