Նոյեմբերի 4-ին նշվեց Գարեգին Բ հայրապետի գահակալության և օծման 18-րդ տարեդարձը

Նոյեմբերի 4-ին Ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության 18-րդ տարեդարձն էր, որը մեծ շուքով նշվեց ԱՄՆ-ում, որտեղ այս օրերին հովվապետական այցով գտնվում էր Ամենայն հայոց կաթողիկոսը՝ ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի 90-ամյակի միջոցառումները հանդիսապետելու և Գերագույն հոգևոր խորհրդի նիստը նախագահելու նպատակով: Շուրջ 500 հավատացյալ էր ներկա Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ տաճարում մատուցված պատարագին, որի ընթացքում կաթողիկոսի գահակալության 18-ամյակի առիթով նաև հայրապետական մաղթանք կատարվեց:
Մեծաթիվ հավատացյալների հետ հոգևոր դասը կաթողիկոսի գահակալության տոնը նշեց նաև Մայր Աթոռում Սուրբ Էջմիածնում ՝ առանց հովվապետի: Տոնական պատարագը Հովնան եպիսկոպոս Հակոբյանը մատուցեց:
 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Անուշ Առաքելյան

,

Օպերատոր Գևորգ Ավագյան
2017-11-06
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ