Լազարյաններ

Ցարական Ռուսաստանում Լազարյանները հայտնի էին իբրև բարերարներ, ազգային ու պետական պաշտոնյաներ: Նրանց միջնորդությամբ են կառուցվել ռուսական երկու մայրաքաղաքների առաջին հայկական եկեղեցիները: Ձեռնարկներից ամենանշանակալին Լազարյան եղբայրների ջանքերով 1815թ. հիմնված Լազարյան ճեմարանի բացումն էր: Այս կրթօջախը հետագայում վերաճել է Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի, որն էլ դարձել է  ռուսական արևելագիտության հիմնաքարերից մեկը: Շուրջ մեկուկես դար այստեղ կրթության հնարավորություն են ստացել հայ և ռուս ականավոր գրողներ, մշակութային գործիչներ, բանասերներ ու պատմաբաններ։  

Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Մանյա Ղազարյան

,

Ռեժիսոր Արտակ Ավետյան
Մեկնաբանություններ