Եկեղեցական կյանք 17.11.2017

ՀՀ նախագահը Մոսկվայում մասնակցել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի 300-ամյակին նվիրված ցուցադրության բացմանը:
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղանը և յոթ այլ կազմակերպություններ ամփոփեցին Մարտունի գյուղի զարգացման ծրագիրը: 
Հայ եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի «Այո» հարթակը հանրային դրամահավաք է սկսել:  
Իրավագիտության պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի բանախոսությունը Գևորգյան ճեմարանում՝ նվիրված «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին: 
Ամփոփ լրահոս- Դամասկոսի բնակիչ Սարգիս Քասսարջյանը նկարահանել է իսլամիստների կողմից դեռևս երեք տարի առաջ պայթեցված հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցին: Հայ եկեղեցու Դանիայի հայոց հովվություն է այցելել Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակը: ՌԴ օպերայի և բալետի մեներգչուհի Իրինա Նաումովան և նրա ամուսինը Եկատերինբուրգի համալսարանի եկեղեցուն նվիրել են Նիկողայոս Սքանչելագործի՝ ընտանեկան սրբություն համարվող պատկերը:   
 
2017-11-17T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ