Եկեղեցական կյանք 27.11.2017

Լեհաստանի պառլամենտի ստորին պալատը` սեյմը, երկրի հայ համայնքին առնչվող բանաձև է ընդունել:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին է հանձնել հակամարտությունների կանխարգելման «Շիրակ» մրցանակը:
Արգենտինայի Սան Լուիս նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Նոյեմբերի 26-ին Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանյան-կանադական համալսարանի նախագահ դոկտոր Ռոնի Աբի Նախըլին եւ համալսարանի տնօրինության նախագահ, միջազգային ծրագրերի պատասխանատու դոկտոր Յոլանդ Սալիմին:
Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները նոյեմբերի 24-ին Բյուրականում էին, նրանք այցելեցին նաև Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան: 
Դեկտեմբերի 2-ը՝ Ս. Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակի օրը, Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օրն է: Այդ օրը Ս. Գեղարդը կբերվի Մայր տաճար:
Լույս է տեսել Հայ եկեղեցու՝ 2018թ.-ի թեմատիկ ալբոմ-օրացույցը:
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում բացվեց Արցախի յոթ երիտասարդ նկարիչների հավաքական ցուցահանդեսը: 
 
2017-11-27T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ