Հայ օպերան և օպերային արվեստի զարգացման արդի միտումները

Արդի աշխարհում, ժամանցի ու զվարճանքի միջոցների բազմազանության մեջ, գնալով դժվարանում է օպերային արվեստի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելն ու պահելը: Արտասահմանյան հայտնի թատրոններում վաղուց արդեն այլ խայծեր ու միջոցներ են օգտագործում հանդիսատեսին թատրոն բերելու համար. ներկայացումները արդիականցվում են, դերասանները մերկանում և այլն: Մյուս կողմից օպերան մեծամասշտաբ ու ծախսատար ժանր է և հաճախ կարող ենք լսել, որ փոքր երկրները չեն կարող իրենց թույլ տալ օպերային մեծ ներկայացումներ: Ինչպե՞ս են մեր օպերային թատրոնում դիմագրավում նոր մարտահրավերներին, ի՞նչ ծրագրեր ու ներկայացումներ են սպասվում: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը  զրուցել է Տ. Չուխաջյանի անվան միջազգային ինստիտուտի հիմնադիր տնօրեն, ռեժիսոր, դերասան Ժիրայր Փափազյանի հետ: 

Շարք: Թեմա
2017-12-01T21:55:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ