Եկեղեցական ամփոփ լուրեր 04.12.2017

Երուսաղեմի Ս. Հարության տաճարն ուսումնասիրող գիտնականները Տիրոջ գերեզմանի առաջին գիտական ուսումնասիրությունն են հրապարակել:
Ամստերդամում հայ առաքելական համայնքը նշեց Սուրբ Հոգի եկեղեցու կառուցման 303-ամյակը:
Դեկտեմբերի 2-ին Մալմյո քաղաքում Շվեդիայի հայ համայնքին  ու հայ եկեղեցուն մատուցած  ծառայությունների ու վաստակի համար Հայ եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհվեց բարերար Գրեգ Դինգիզյանին:
Եվրոպայում մուսուլման բնակչության թիվն աճում է, սակայն մեծամասնություն չի դառնա. այսպիսի հայտարարությունով է հանդես եկել ամերիկյան սոցիոլոգիական կազմակերպություններից մեկը: 
Բրիտանիայի ազգային գրադարանը թվայնացրել և ազատ օգտվելու իրավունքով գրադարանի կայքէջում տեղադրել է շուրջ 1300 հրեական ձեռագրեր:
 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
Մեկնաբանություններ