Եկեղեցական կյանք 04.12.2017

Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնին Մայր Տաճար բերվեց սուրբ Գեղարդը:
Երուսաղեմի Ս. Հարության տաճարն ուսումնասիրող գիտնականները Տիրոջ գերեզմանի առաջին գիտական ուսումնասիրությունն են հրապարակել:
Ամստերդամում հայ առաքելական համայնքը նշեց Սուրբ Հոգի եկեղեցու կառուցման 303-ամյակը:
Դեկտեմբերի 2-ին Մալմյո քաղաքում Շվեդիայի հայ համայնքին  ու հայ եկեղեցուն մատուցած  ծառայությունների ու վաստակի համար Հայ եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհվեց բարերար Գրեգ Դինգիզյանին:
Եվրոպայում մուսուլման բնակչության թիվն աճում է, սակայն մեծամասնություն չի դառնա. այսպիսի հայտարարությունով է հանդես եկել ամերիկյան սոցիոլոգիական կազմակերպություններից մեկը: 
Բրիտանիայի ազգային գրադարանը թվայնացրել և ազատ օգտվելու իրավունքով գրադարանի կայքէջում տեղադրել է շուրջ 1300 հրեական ձեռագրեր:
Մշակվում են Հայ առաքելական եկեղեցու կանոնադրական փաթեթները:
Ստեփանոս երեցի «Հանգիտագիրքը» լույս է տեսել աշխարհաբարով:
Եկեղեցիների լուսանկարիչը. Սուրեն Մանվելյան:
Ճեմարանականները նախապատրաստում են Հովհան Օձնեցու գահակալության 1300-ամյակին նվիրված գիտաժողովի բացումը: 
 
Մեկնաբանություններ