Եկեղեցական կյանք 08.12.2017

Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունը լուրջ անհանգստություն է առաջ բերել ինչպես Հայ եկեղեցում, այնպես և քրիստոնեական Քույր եկեղեցիների ու կրոնական այլ հարանվանությունների մոտ:
Գիտաժողով Մայր Աթոռում. «Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսը և նրա ժամանակը»: 
Մայր Աթոռի սոցիալական գրասենյակը ներկայացրել է 2017թ. իրագործած բարեգործական ծրագրերը:
Դասախոսություն Գևորգյան ճեմարանում ՝ բանակցային մշակույթի մասին: 
Գիտությունների ակադեմիայում մեկնարկեց «Հայաստանը և արևելաքրիստոնեական քաղաքակրթությունը» գիտաժողովը:
Երևանի Ս. Գր. Լուսավորիչ եկեղեցու երգչախումբը և Տիգրան Համասյանը համատեղ համերգ կունենան դեկտեմբերի 12-ին:
Վրաստանի հայ գրողների միությունը նշեց «Վերնատան» հիմնադրման 120 և վերաբացման 20-ամյա հոբելյանները: 
Ռուս ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսաց ժողովին միջանկյալ հաշվետվություն է ներկայացրել Ռուսաստանի վերջին ցար Նիկոլայ Երկրորդի և նրա ընտանիքի գնդակահարության գործը քննող Պատրիարքական հանձնաժողովը: 
Շախմատի ամենամյա հինգերորդ մրցաշարը՝ Արարատյան հայրապետական թեմում:
 
Մեկնաբանություններ