Եկեղեցական կյանք 11.12.2017

Դեկտեմբերի 8-ին Գ. Սունդուկյանի անվան թատրոնում մեկնարկեց ԶՈՒ հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունը։ 
Վերաօծվեցին Հոռոմայրի Ս. Նշան վանական համալիրի վերին աղոթատները: 
Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համար խաչքար է կանգնեցվել: 
Ճեմարանականների հինգշաբթին՝ Ս. Էջմիածնի մատենադարանում: 
Տավուշի թեմը «Պահապան» զարգացման հիմնադրամի աջակցությամբ դեկտեմբերի 9-ին, Սուրբ ծննդյան և Ամանորին ընդառաջ բացված տոնավաճառում ներկայացնում էր Հաղարծնի վանքում արտադրված ապրանքները: 
Սփյուռքի հայոց թեմերում մեկնարկել են Ամանորի տոնակատարությունները։ Դեկտեմբերի 9-ին Կիևում հայկական խաչքարի մոտ աղոթք է հնչել ցեղասպանությունների զոհերի հիշատակին։ 
Եգիպտոսում, վերջին քսան տարվա ընթացքում առաջին անգամ, թույլատրել են քրիստոնեական տաճարների նորոգումը։ 
Հռոմի Ֆանցիսկոս պապն առաջարկել է փոխել Տերունական աղոթքի թարգմանությունները։ 
Կալիֆոռնիայի Փոլ Գետտիի թանգարանում ցուցադրվում են Վերածննդի դարաշրջանի եկեղեցական նկարազարդ ձեռագրեր:
Դեկտեմբերի 31-ին՝ տարեմուտի գիշերը, հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կկատարվի նռնօրհնեքի կարգ:
 
Մեկնաբանություններ