Դեկտեմբերի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հնչեց Վերդիի Ռեքվիեմը: Այն նվիրված էր ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվան և 1988թ-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին: Բեմահարթակում էին Իտալիայից և Ռուսաստանից հրավիրված մեներգիչներ, Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը և ֆիլհարմոնիկ նվագախումբը: Համերգի կայացմանն աջակցել էին ՀՀ մշակույթի նախարարությունը, ՀԲԸՄ-ը, «Փյունիկ» և «Իզմիրլյան» հիմնադրամները:
2017-12-16
Telecast type: Լուր Ռեպորտաժ