Alt

Մշակութային ազդագիր 03.03.2014

Հավատամք» երգչախումբը Բելառուսի հանրապետությունում մասնակցել է Կոլոժսկի բլագովեստ» հոգևոր երգի միջազգային փառատոնին:
Լույս է տեսել Լևոն Խեչոյանի Մհերի դռան գիրքը» վեպը, որի վրա հեղինակն աշխատել էր շուրջ 13 տարի:
Մոսկվայի տանը Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին նվիրված երեկո է տեղի ունեցել: Լուսանկարիչ Յուրի Մեչիտովն ու դերսանուհի Լարիսա Կադոչնիկովան հետաքրքիր դրվագներ են պատմել վարպետի հետ իրենց հանդիպումներից:
Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում նշել են Բուն Բարեկենդանը՝ տոնածիսական ուտեստի և գինու համտեսով, երգ ու պարով:
Նկարիչների միությունում բացվել է Էմանացիա» ցուցահանդեսը: Երիտասարդ քանդակագործների աշխատանքները միավորողը լույսի գաղափարն է:
Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի բեմում տեղի է ունեցել Աղջիկը լուսնի վրա» պարային ներկայացման պրեմիերան:
Նոր գրքեր գրախանութներում:
Հոբելյարներ

Ստեղծագործական խմբի անդամներ: Հաղորդավար Լիլիթ Գրիգորյան
2014-03-03T20:43:44+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ