Տավուշի սահմանամերձ համայնքներում երեխաները դպրոց են գնում անվտանգության նպատակով կառուցված պատերի տակով, իսկ դպրոցներն ու մանկապարտեզները նման են զնդանների, անվտանգության նկատառումներով փակված են պատուհանների մեծ մասը: Հանգուցյալներին հուղարկավորում են մի քանի հոգով և գիշերով, որովհետև այդ ժամերը պակաս վտանգավոր են: Համայնքների մշակովի հողերի 70-80 տոկոը կրակի տակ են և չեն մշակվում: Ադրբեջանի հենակետերից 1-5 կմ հեռավորության վրա գտնվող համայնքներում երեխաների ապահովության համար, հասարակական նախաձեռնությամբ, այս տարի սկսել են կառուցվել խաղաթաքստոցներ: Տավուշի առավել վտանգված և խոցելի համայնքներում աշխատում են տարբեր հասարակական կազմակերպություններ, որոնք իրականացնում են տնտեսական զարգացման, կրթամշակութային, հոգևոր ծրագրեր: Ի՞նչ են փոխում այդ ծրագրերը տավուշեցու կյանքում: Զրուցում են Բաղանիս գյուղի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը և «Պահապան» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ինգա Հարությունյանը:
,
Ռեժիսոր Էրիկ Սարգսյան,
Օպերատոր Արթուր Մանուչարյան,
Օպերատոր Արտաշես Մաթևոսյան,
Օպերատոր Մեսրոպ Ավետիսյան