Ավետարանում Փիլիպպոսի մասին քիչ է խոսվում: Առաքյալը հունարեն անուն ուներ՝ Փիլիպպոս, որ նշանակում է ձիերի սիրահար: Նա, ամենայն հավանականությամբ, մինչև Քրիստոսին հանդիպելը, ինչպես Հովհաննեսն ու Անդրեասը, եղել է Հովհաննես Մկրտչի աշակերտներից: Նա ևս տարված էր մեսիական ակնկալիքներով և, ինչպես ժամանակակից շատերը, չէր էլ պատկերացնում, որ ում այդքան մեծ հույսով սպասում էր, արդեն իր կողքին էր: 

Մեկնաբանություններ