Եկեղեցական կյանք 08.01.2018

Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ՝ ավանդույթ է դարձել տարեմուտի գիշերը նռնօրհնեքի կարգ կատարելը: Այս տարի էլ գոհաբանական մաղթանքից հետո Մայր Աթոռում և Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում տեղի ունեցավ նռան օրհնության կարգ:
Սուրբ Ծնունդը՝ Մոսկվայի հայկական Սուրբ Պայծառակերպություն եկեղեցական համալիրում: 
Ամանորի և Սուրբ Ծննդյան նվերներ՝ Վանաձորում. Գուգարաց թեմում ավանդույթ է ձևավորվել Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին ընդառաջ նվերներ հանձնել անապահով և բազմազավակ ընտանիքներին:  
Կոմպոզիտոր և դաշնակահար Գարի Քյոսայանը համերգով հանդես եկավ Մայր Աթոռի Ռուբեն Սևակ թանգարանում:
Սուրբ Ծննդյան պատարագը՝ Վիրահայոց և ԱՄՆ հայոց Արևելյան թեմերում: 
Ճեմարանականների Կաղանդչեքը. Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները տարին ամփոփեցին ժողովրդական երգ ու պարով և, իհարկե, հումորային ծրագրով:
Մեկնաբանություններ