Եկեղեցական կյանք 05.02.18

Համատեղ աղոթքով Մայր Աթոռում ավարտվել է Արևելյան ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների միջև երկխոսության միացյալ հանձնախմբի աշխատանքը: Պատարագից հետո տեղի ունեցած միջեկեղեցական աղոթքը հանդիսապետել է Հայոց հայրապետը:
Բուն Բարեկենդանը՝ Էրեբունի համայնքում. տոնի օրը փետրվարի 11-ն է, սակայն դեռ նախորդ շաբաթվանից տոնական միջոցառումներ են անցկացվում Երևանի տարբեր համայնքներում:
Լրահոս թեմերից. Կանադայում կազմակերպվել են միջկրոնական երիտասարդական հավաքներ: Վրաստանի ազգային թանգարանում բացվել է «Կրոնները Վրաստանում» խորագրով ցուցահանդեսը: Կոստանդնապոլսի հոյոց պատրիարքարանում կայացել է «Քրիստոնեական կրոնի հիմնական սկզբունքները» գրքի անգլերեն թարգմանության շնորհանդեսը:
ՀՕՖ-ն օգնում է երեխաներին՝ հոգեբանական ու առողջական խնդիրներից ազատվել կենդանիների հետ շփման միջոցով, շնաթերապիան ուրախալի արդյունքներ է տալիս:
Մրցութային միջոցառում Գյուլագարակի դպրոցում. Տարածաշրջանի յոթ դպրոցների սաները ներկայացրել են Սուրբ Ծննդին նվիրված թատերական բեմադրություններ:
Միջազգային եկեղեցական լրահոս. Իտալիայի Վիջեվանո քաղաքում երանելիների շարքն է դասվել ֆաշիստական բռնությունների զոհ Թերեզիո Օլիվելլին: Առաջին անգամ Վատիկանի պատվիրակությունը կմասնակցի ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Միացյալ Նահանգների Վիրջինիա նահանգում քննարկվում է զենքով եկեղեցի մտնելու թույլտվության հարցը:
 
Մեկնաբանություններ