kBFzF6H_mQE

Փետրվարի 8-ին Հայ եկեղեցին նշեց Ս. Վարդանանց տոնը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագիչ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ընթերցեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակը՝ նվիրված Առաջին հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին: 
Փետրվարի 8-ին Գևորգյան հոգևոր ճեմարանում նշվեց Սուրբ Վարդանանց տոնը, միջոցառմանը մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններ, ճեմարանականներ, հայաստանյան տարբեր կրթական հաստատությունների ղեկավարներ և ուսանողներ:
Վարդանանց տոնին նվիրված միջոցառում է տեղի ունեցել նաև Գուգարաց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում: 
Փետրվարի 7-ին օծվել են Արաբկիր համայնքի նորակառուց եկեղեցու մկրտության ավազանը և վեմ քարերը: Այսպիսով, Սուրբ Գրիգոր Լուսավորչից հետո մայրաքաղաքի ամենամեծ եկեղեցում կարելի է պատարագ մատուցել: 
Փետրվարի 7-ին Արարատյան հայրապետական թեմում տեղի ունեցավ ասուլիս՝ նվիրված Բուն բարեկենդանի տոնին ու խորհրդին. այս տարի տոնը կնշվի փետրվարի 11-ին:
Փետրվարի 11-ից Գևորգյան ճեմարանում կմեկնարկի «Արարող ձեռքեր» ցուցահանդեսների շարքը, որը կանցկացվի ողջ տարվա ընթացքում. թեմայի շուրջ ասուլիսում խոսել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանը:
Լուրեր Վիրահայոց թեմից. Բուն բարեկենդանի տոնին ընդառաջ տեղի է ունեցել հարիսայի փառատոն: Թեմակալ առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն առաջնորդական այցով եղել է Աջարիայում: 
 
2018-02-09T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ