Եկեղեցական կյանք 02.03.2018

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հրավիրած հանդիպման ընթացքում քննարկվել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների և Հայ եկեղեցու համագործակցության հնարավորությունը:
Մարտի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Տ. Երեմիա աբեղա Աբգարյանի վարդապետական թեզի պաշտպանությունը: 
Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցի օրը Մոսկվայի Սուրբ Հարության տաճարի բակում տեղի է ունեցել հիշատակման արարողություն, որին մասնակցել են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Էստոնիայի մայրաքաղաք Տալինում հրատարակվել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի էստոներեն թարգմանությունը, արագորեն սպառվել և հրատարակվել երկրորդ տպաքանակով:
Փետրվարի 26-ից մեկնարկեց Աստվածաշնչային գիտելիքների մրցույթի առաջին փուլը: Մրցույթը կազմակերպում են Մայր Աթոռի քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, Աստվածաշնչային ընկերությունը և Երևանի քաղաքապետարանի հանրակրթության բաժիը:
Լրահոս. Կանադայի գլխավոր նահանգապետը պարգևատրել է «Հայաստանի երեխաների հիմնադրամի» ատենապետուհի տիկին Մարգարիտ Գազարյանին: 
Կանադայում շարունակվում են հայոց թեմի ձեռնարկած միջկրոնական երիտասարդական հավաքները:
Վատիկանում տեղադրվելու է Ս. Գրիգոր Նարեկացու արձանը: Հանդիսավոր բացումը տեղի կունենա ապրիլի 5-ին, Հռոմի Ֆրանցիսկոս պապի, Հայոց հայրապետի և ՀՀ նախագահի մասնակցությամբ:
 
2018-03-02T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ