Եկեղեցական կյանք 05.03.2018

Մեծ պահքի հերթական շաբաթվա՝ Դատավորի կիրակիի խորհուրդը. մեկնաբանում է հոգևորականը:
Մայր Աթոռի հրատարակչությունը լույս է ընծայել Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի «Քարոզներ և ակնարկներ» ժողովածուն:
Տավուշի թեմի առաջնորդի գլխավորությամբ հոգևոր դասը ուխտի պատարագ է մատուցել Օձունի Սուրբ Հովհաննես եկեղեցում: 
Դատավորի կիրակին՝ նախկին դատավորի մեկնաբանությամբ. Պարգև Օհանյանը խոսում է Մեծ պահքի նշանակության մասին:
Լուրեր թեմերից.  Անցյալ շաբաթ աշխարհի հայոց եկեղեցիներում հիշատակվել են 1988թ.-ին Ադրբեջանում զոհված հայ խաղաղ բնակիչները: Վիրահայոց թեմի առաջնորդն այցելել է Նինոծմինդայի հայկական կենտրոններ: Ֆրանսիայի վարչապետի մասնակցությամբ Տուրկուա քաղաքում բացվել է «Արևելքի քրիստոնյաները» խորագրով ցուցահանդեսը: Թուրքիայի գերագույն դատարանը բեկանել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացման որոշումը:
Միջազգային լուրեր. Աստվածամորը նվիրված նոր տոն՝ Կաթոլիկ եկեղեցու տոնացույցում: Տուգանք՝ մահմեդական կանանց իրավունքները ոտնահարելու պատճառով: Երուսաղեմում բացվել է Տիրոջ Հարության տաճարը, որ փակվել էր ի նշան բողոքի: Ռուս եկեղեցու պատրիարքը դժգոհել է Բուլղարիայի նախագահից:
 
Մեկնաբանություններ