Եկեղեցական կյանք 16.03.2018

Մարտի 17-ին, շաբաթ օրը կնշվի Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված 3 տոներից առաջինը՝ Մուտն ի վիրապը: Հոգևորականները հրավիրում են Խոր Վիրապ` մասնակցելու տոնական պատարագին, սրբի բարեխոսությունը հայցելու և արժանանալու մասունքից բխող օրհնությանն ու զորությանը:
Ոստիկանական ակադեմիայում տեղի է ունեցել ուսանողների և Գևորգյան հոգևոր ճեմարանի սաների հանդիպումը: Քննարկվել են բազմաբնույթ հարցեր:
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ հոգևոր դասը շարունակում է համատեղ աղոթքներով շրջել թեմապատկան եկեղեցիներում: Չորեքշաբթի օրը, մարտի 14-ին արևագալի ժամերգություն է տեղի ունեցել:
Քարվաճառի լեռներում տնօրհնեքի կարգ է կատարվել զինվորների կառուցված նոր մատուռում: Մատուռին կից տեղադրվել են երկու խաչքարեր, որոնցից մեկը նվիրված է 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում 4-րդ հատուկ գումարտակի զոհված զինծառայողների հիշատակին:
Միջազգային լրահոս. Եգիպտոսի իշխանությունները օրինականացրել են 53 քրիստոնեական եկեղեցի: Պետերբուրգի ազգագրական թանգարանում բացվել է Իսահակի տաճարի կառուցմանը նվիրված ցուցադրություն: Միացյալ Նահանգների Տեխաս նահանգում խոհերի և ուրախ զգացողությունների աշխարհիկ մատուռ է բացվել: Վատիկանյան առաջին հաքաթոնին՝ ծրագրային ապահովման մշակումների ոլորտի մասնագետների ինքնատիպ ֆորումին, մասնակցել են հինգ աշխարհամասերից եկած ծրագրավորողներ: 
Լրահոս թեմերից. Պոլսի պատրիարքության հոգևորականների նախաձեռնությամբ Պահոց շրջանի ավանդական եռօրյա ուխտագնացությունը մեկնարկել է պատմական Կեսարիայում: Կանադահայոց թեմի նախաձեռնությամբ մեկնարկած երիտասարդական միջկրոնական հավաքները շարունակվում են, հերթական հանդիպումը եղել է Վանքուվեր քաղաքում:  
 
2018-03-16T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ