sVWFMpx6p30

Հայոց եկեղեցու տոնացույցում Քրիստոսի Հարությանը նախորդող շաբաթը կոչվում է Ավագ, այդ շաբաթվա յուրաքանչյուր օրը նշանավոր է և պատմում է Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի մասին: Ավագ շաբաթվա հիմնական ծեսերն ու դրանց խորհուրդը:
Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում տեղի ունեցավ «Ավանդական արժեքներն ու արդի մարտահրավերները» ամենամյա երրորդ համաժողովը, որին մասնակցում էին հայկական և ռուսական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, հոգևորականներ, հանրային ու պետական գործիչներ:
Հայ առաքելական եկեղեցու վարդապետական դասը մարտի 21-ին համալրվեց երիտասարդ նորընծա վարդապետով՝ Երեմիա աբեղա Աբգարյանը վարդապետական աստիճան ստացավ: Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տեղի ունեցավ աբեղայի մասնավոր վարդապետության չորս աստիճանների տվչության արարողություն:
Այս տարի լրանում է Երևանի հիմնադրման 2800-ամյակը: Տոնական միջոցառումներին միացել է Մայր Աթոռի քրիստոնեական դաստիարակության կենտրոնը: Երևանցի դպրոցականները բաց դասեր կունենան Երևանի գործող և խոնարհված եկեղեցիների մասին: 
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Ծաղկազարդին նվիրված միջոցառում: Դպրոցականները վարպետի տանը մասնակցեցին բաց դասի՝ նվիրված Մեծ Զատկի հայոց ծիսական ավանդույթներին: 
 
Մեկնաբանություններ