ko4Ishs42UM

Մարտի 25-ին, Ծաղկազարդի երեկոյան ժամերգությյան ավարտին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Դռնբացեքի արարողություն: Փակ խորանի առջև ծնկած և վարագույրի մյուս կողմում գտնվող հոգևորականների միջև խորհրդավոր երկխոսություն է տեղի ուեննում, որը վերաբերում է Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյանը, իսկ խորանի վարագույրը երկնքի արքայության դռներն է խորհրդնշում:
Մարտի 25-ին Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց նորընծա վարդապետ Երեմիա Աբգարյանին, օրհնություն բաշխեց նրան և նվիրեց վարդապետական լանջախաչ:
Մարտի 25-ին, Ծաղկազարդի պատարագի ավարտին Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու երգչախմբի ղեկավար Կարեն Սարգսյանը պարգևատրվեց «Ս. Սահակ, Ս. Մեսրոպ» շքանշանով: 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում մարտի 25-ին բացվեց «Արարող ձեռքեր» նախագծի 4-րդ ցուցահանդեսը: Ստեղծագործություններ էին ներկայացրել արվեստագետներ՝ Ալիսա Գևորգյանը, Վահե Բաղումյանը, Գրիգոր Դարբինյանն ու Արսեն Գրիգորյանը:
Մարտի 24-ին, Ծաղկազարդի նախօրեին Հեծանվորդների ֆեդերացիան հեծանվային ուխտագնացություն էր նախաձեռնել: Հանրապետության հրապարակից ուխտավոր հեծանվորդները, նրանց հետ նաև Նշան քահանա Ալավերդյանը, հասան մինչև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: 
Մայր Աթոռի հրատարակչությունը լույս է ընծայել պատմաբան Ավագ Հարությունյանի «Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հասարակական և դիվանագիտական գործունեությունը (1918-1920թթ)» գիրքը:
 
Մեկնաբանություններ