Bhzfq7W3I_g

Ավագ շաբաթվա 4-րդ օրը Հայ առաքելական եկեղեցում ոտնլվայի արարողություն է կատարվում: Ս. Էջմիածնի մայր տաճարում խորհուրդը կատարում է Ամենայն հայոց հայրապետը: Խաչով ու Ավետարանով նախ օրհնվում է Սուրբ Խորանի ջուրն ու յուղը և Տիրոջ օրինակով Վեհափառ հայրապետը լվանում է 12 հոգու աջ ոտքն ու խաչաձև նշանով յուղ քսում: Ոտնլվայի արարողությանն այս տարի խորան բարձրացան դպրոցականներ, ուսանողներ, միաբանության անդամներ, զինվորներ:

2018-03-29
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ