Եկեղեցական կյանք 30.03.2018

Ավագ հինգշաբթի երեկոյան ժամերգությունից հետո մեր բոլոր եկեղեցիներում խավարան կարգ է կատարվում: Հնչում են Ավետարանից յոթ ընթերցումներ՝ Գեթսեմանիի պարտեզում Քրիստոսի աղոթքը, Հուդայի մատնությունը, Հիսուսի հանձնումն ամբոխին, ձերբակալությունը, չարչարանքները, խաչելությունը, մահը, Պետրոսի երեք անգամ ուրացումն ու զղջումը: 
Ավագ հինգշաբթին՝ Երևանի Սբ. Սարգիս եկեղեցում: 
Ավագ հինգշաբթին՝ Մոսկվայի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում: 
Ավագ ուրբաթ օրը մեր տեր Հիսուս Քրիստոսի չարչարվելու, խաչվելու, մահանալու և թաղվելու հիշատակության օրն է: 
Ավագ ուրբաթ, խաչելությունից հետո, մեր բոլոր եկեղեցիներում հիշատակվում է Տիրոջ թաղման կարգը: 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության օժանդակությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում շարունակվում է «Զբոսավարների, երիտասարդ գիտաշխատողների, ասպիրանտների և հայցորդների համար մասնագիտական զարգացման և գիտելիքների խորացման» ծրագիրը: Մարտի 27-ին «Քրիստոնեությունը և Հայոց եկեղեցին» թեմայով դասախոսոթյուն կարդաց Մատենադարանի գիտական քարտուղար, Գևորգյան ճեմարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանը։
Մարտի 27-ին Ամենայն հայոց հայրապետի հյուրերն էին Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ և Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարաննների ռեկտորները, հայ և հունգարացի ուսանողներ: Նորին մեծությունը հույս հայտնեց, որ շատ շուտով համագործակցություն կսկսվի երկու հոգևոր հին ու նշանավոր կրթօջախների՝ Հունգարիայի կաթոլիկ համալսարանի և Գևորգյան հոգևոր ճեմարանի միջև:
 
Մեկնաբանություններ