RDt4JFQoP-M

Ս. Հարության ճրագալույցի տոնական պատարագը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցեց Փառեն արքեպիսկոպոս Ավետիսյանը: Վեհափառ հայրապետը խորանի ճրագով վառեց տաճարի կանթեղները և բաժանեց հավատացյալներին: Խորհրդանշական լույսը իրենց ընտանիքներ տանելու համար տարբեր վայրերից հազարավոր մարդիկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին էին եկել: Վաղը՝ ապրիլի մեկին, Սուրբ Հարության տոնական պատարագը կմատուցի Ամենայն հայոց կաթողիկոսը: 
Ճրագալույցի տոնական պատարագից հետո հոգևորականները խնկարկությամբ և երգեցողությամբ Հայոց հայապետին ուղեկցեցին Վեհարան: Կաթողիկոսական նստավայրում, ավանդույթի համաձայն, կատարվեց տնօրհնեքի արարողություն: Վեհափառ հայրապետը շնորհավորեց հոգևոր դասին, հնչեցրեց Քրիստոսի հրաշափառ հարության ավետիսը, հորդորեց առաջնորդվել Քրիստոսի լույսով և նրա շնորհներով ապրել:
Ս. Հարության ճրագալույցի պատարագին Երևանի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցին այնքան մարդաշատ էր, որ հավատացյալների մի մասը պատարագին հետևում էր եկեղեցու բակից: Ավանդաբար ամեն տարի այստեղ են գալիս նաև երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք: Ս. Հարության ճրագալույցի պատարագը մատուցվեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ, պատարագիչը Շահե ավագ քահանա Հայրապետյանն էր: Ճրագալույցի պատարագից հետո հազարավոր մարդիկ կանթեղներով երթի դուրս եկան և հոգևոր երգերի ու շարականների երգեցողությամբ հասան Հանրապետության հրապարակ:
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում ճրագալույցի պատարագը մատուցեց Վահրամ քահանա Մելիքյանը: Տիրոջ Հարության ավետիսով այսօր ավարտվեց 48 օր տևած Մեծ պահքը: Պատարագի ավարտին հավատացյալները տարան եկեղեցու կանթեղներից վառած մոմերը՝ Քրիստոսի լույսով իրենց տները լուսավորելու համար:
Ճրագալույցի պատարագին մարդաշատ էր նաև Արաբկիրի նորակառույց եկեղեցին: Համայնքի միակ եկեղեցին կառուցվել է ազգային բարերար 
Մեկնաբանություններ