Հայաստանի առաջին հանրապետության հոբելյանական տարվա՝ 2018թ.-ի զատկական պատարագը խորհրդանշական էր. Հայոց հայրապետին ամպհովանիով Մայր տաճար էին ուղեկցում 1918թ.-ի Մայիսյան հերոսամարտերի գյուղերի ու քաղաքների այժմյան ղեկավարները՝ Սարդարապատի գյուղապետը, Ապարանի ու Վանաձորի քաղաքապետերը և Սարդարապատի հերոս հրամանատարներ Դանիել Բեկ Փիրումյանի և Պողոս Բեկ Փիրումյանի տոհմի շառավիղը՝ Ֆելիքս Փիրումյանը:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Նելլի Ռաֆայելյան
,
Օպերատոր Սուրեն Տեր-Գրիգորյան,
Օպերատոր Վարդգես Մանուկյան2018-04-01
Telecast type: Լուր Ռեպորտաժ