Մշակութային ազդագիր 09.04.2018

Երուսաղեմի եբրայական համալսարանի պատվո պրոֆեսոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր Մայքլ Սթոունի հոբելյանին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Երևանի մաշտոցյան մատենադարանում:
Բացվել է Վիլյամ Սարոյանի 110-ամյա հոբելյանին նվիրված «Սարոյանը և Հայաստանը» ցուցահանդես՝ «Երևան հյուրանոցի բնակիչները» նախագծի շրջանակում:
«Լոֆթ» կենտրոնում անցկացվել է մշակութային մեծամասշտաբ միջոցառում՝ նվիրված մեծանուն հայ ռեժիսոր, կոնցեպտուալ արտիստ Սերգեյ Փարաջանովին։
«Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» երկամսյա ծրագրի շրջանակում Երևանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը գրքասերների հետ հանդիպման էր հրավիրել ժամանակակից ֆրանսիացի գրողների և Փարիզում գործող «SIGEST» հրատարակչության տնօրենին:
Ժամանակակից արվեստների թանգարանում բացվել է նկարիչ, քանդակագործ Նինա Խեմչյանի «Յոթ հիմնարար մեղքերը» թեմայով գրաֆիկական աշխատանքի ցուցահանդեսը:
Հայերեն են թարգմանվել Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը» և Գուստավ Յանոուխի «Զրույցներ Կաֆկայի հետ» գրքերը:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հաղորդավար Լիլիթ Գրիգորյան
Մեկնաբանություններ