Թանդոյանց եկեղեցու դատավարության հետքերով

Տարեսկզբին Վիրահայոց թեմը Վրաստանի դատարան է դիմել Թանդոյանց Ս. Աստվածածին եկեղեցու հարցով: Անցյալ հունիսին հայկական տաճարն իր հողային տարածքով պետության կողմից անհիմն կերպով փոխանցվել է Վրաց պատրիարքարանին: Այս որոշումը բողոքարկելու պահանջով հայցվոր կողմը հայ առաքելական եկեղեցին է: Հայոց եկեղեցու պատմական ժառանգության և հայկականության ճանաչման մասին այս գործը դատական իմաստով նախադեպը չունի: 

Մեկնաբանություններ