Միջազգային եկեղեցական լուրեր 13.04.2018

Ճապոնիայի Նագասակի քաղաքում թանգարան է բացվել այդտեղ զոհված քրիստոնյա նահատակների հիշատակին: 
Ֆրանսիայի ազգային գրադարանը Լուվրի սրահներից մեկում ցուցադրում է կրոնածիսական ձեռագիր գրքեր: 
Նախագահ Էմմանուել Մակրոնը հանդիպել է Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդների հետ: 
Հնդկաստանում չորս քրիստոնյայի մեղադրել են հինդուիստների կրոնական զգացումներին վնաս պատճառելու մեջ. Հարության տոնին մի խումբ քրիստոնյաներ զատկական շնորհավորանքներով թերթիկներ են բաժանել Հայդարաբադ քաղաքի թաղամասերից մեկում:
Չինաստանում իշխանություններն արգելել են Աստվածաշնչի վաճառքը համացանցային խանութներում: Համարվել է, որ նման վաճառքը հակասում է սոցիալիզմի արժեքներին: 
 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
2018-04-13
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ