Եկեղեցական կյանք 20.04.2018

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել իշխանություններին և ցուցարարներին: Վեհափառ հայրապետը անընդունելի և անթույլատրելի է համարել որևէ տեսակի ընդհարումն ու բռնության գործադրումը:
Վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին և Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին: Նրանք Սերժ Սարգսյանին շնորհավորել են վարչապետությունը ստանձնելու առիթով, այնուհետ իրենց մտահոգությունը հայտնել հայաստանյան այս օրերի լարված իրավիճակի կապակցությամբ: 
Ամենայն հայոց կաթողիկոսը վավերացրել է Գերմանիայի հայոց թեմի առաջնորդի ընտրությունը և հայրապետական իր օրհնությունն ու շնորհավորանքն է հղել Սերովբե վարդապետ Իսախանյանին: Ընտրությունը տեղի է ունեցել Քյոլնում` առաջնորդանիստ Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցում, ապրիլի 15-ին: Ընտրության արդյունքներն անմիջապես գրավոր կերպով փոխանցվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Ապրիլի 17-ը Սուրբ Հովհան Օձնեցի հայրապետի հիշատակության օրն է: Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի՝ 1997 թվականից ի վեր այդ օրը ժողովրդական ուխտագնացություն է կազմակեպվում դեպի Արդվիի Սրբանեսի մատուռ-դամբարան, որտեղ ամփոփված են սրբի մասունքները: 
Գևորգյան հոգևոր ճեմարանը հյուրընկալել էր անվանի հայագետ, Երուսաղեմի հայագիտական կենտրոնի հիմնադիր, պրոֆեսոր Մայքլ Սթոունին: Նա հանդես եկավ Ակնարկ հայերեն աստվածաշնչագիտական ժառանգության վերաբերյալ թեմայով դասախոսությամբ: Ճեմարանի սաները հրեա պրոֆեսորի հետ քննարկեցին նաև լեզվաբանությանը, բանասիրությանն ու պատմությանն առնչվող բամաբնույթ հարցեր:
Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանին հաջողվել է իրականացնել մանկության երազանքն ու երկու շաբաթով մեկնել Իսրայել, Բեթղեհեմ, Նազարեթ, Հորդանան գետ: Քրիստոսի երկրային կյանքին առնչվող տարբեր սրբավայրեր այցելելուց 
2018-04-20T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ