vUW-TRR97fk

Ապրիլի 22-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Ամենայն հայոց կաթողիկոսը և Արցախի հանրապետության նախագահն իրենց մտահոգությունն արտահայտեցին Երևանում տեղ գտած վերջին օրերի իրադարձությունների կապակցությամբ: Նորին սրբությունը ցավով նշեց, որ երկխոսությանն ուղղված ջանքերը դրական արդյունք չապահովեցին, և ցուցարարների ու ոստիկանության միջև տեղի ունեցավ բախում: «Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ իրավիճակը շուտափույթ հանդարտվի և վերականգնվի կյանքի բնականոն ընթացքը», - ասաց Հայոց հայրապետը` հավելելով, որ Մայր Աթոռի կողմից եկեղեցականներ ներգրավված են այս գործընթացների մեջ՝ ջանքեր գործադրելու` կանխելու բախումները և դրանց ծանր հետևանքները:

2018-04-22
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ