Եկեղեցական կյանք 22.04.2018 հատուկ թողարկում

Ապրիլի 22-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Ամենայն հայոց կաթողիկոսը և Արցախի հանրապետության նախագահն իրենց մտահոգությունն արտահայտեցին Երևանում տեղ գտած վերջին օրերի իրադարձությունների կապակցությամբ:
Մայր Սթոռ Սուրբ Էջմիծանում ապրիլի 22-ին հրավիրվեց Գերագույն հոգևոր խորհրդի նիստ: Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի ուղերձում ասվում է. «Մեր երկրում տեղ գտած վերջին զարգացումները ներազգային կյանքում ստեղծել են վտանգավոր ու տագնապալի իրավիճակ: Կոչ ենք ուղղում իրավապահներին ու ցուցարարներին գործել բացառապես օրինականության սահմաններում, երկուստեք դրսևորել խիստ զսպվածություն, բացառել հնարավոր սադրանքները և զերծ մնալ բախումների ու ընդհարումների հանգեցնող գործողություններից»:
Երևանում լարված իրավիճակը հանդարտեցնելու, բռնություններից խուսափելու նպատակով հայ եկեղեցու հոգևորականները հանրահավաքների վայրերում են: Ինչպիսին էլ որ լինի դեպքերի հետագա ընթացքը, հայ հոգևորականությունն անելու է ամեն ինչ՝ կանխելու համար բացահայտ առճակատումն ու բռնությունները,-ասում են քաղաքի թեժ կետերում գտնվող հոգևորականները:
 
Մեկնաբանություններ