oqAh0Ic3I8g

Օրերս Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆինլանդիայի Լյութերական եկեղեցու Միկկելե քաղաքի եպիսկոպոս Սեպպո Հեկկինեին և վերապատվելի Տիմո Ռոսկվիստին: 
Ապրիլի 27-ին Հայոց հայրապետը Մայր Աթոռում հյուրընկալեց Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի «Դպրոցասեր» վարժարանի սաներին: 
Ապրիլի 21-ին Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2017թ.-ի մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման և դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն: Լավագույն կրթօջախ անվանակարգի առաջին մրցանակին արժանացավ Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանը: 
Սուրբ Խաչի Երևման տոնի օրը՝ ապրիլի 29-ին, Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցին կնշի նաև վերաօծման 16-րդ տարեդարձը: Ավանդույթի համաձայն՝ այդ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցի կբերվի Տիրոջ խաչափայտի սրբազան մասունքը: 
Ազգային գրադարանը 100 գիրք նվիրաբերեց Մայր Աթոռի հովանու ներքո գտնվող Կալկաթայի մարդասիրական ճեմարանին: 
Անցյալ շաբաթ Վիրահայոց թեմի Ս. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում կայացել է հոգևոր երգի էկումենիկ երեկո: Հայ առաքելական տաճարում հյուրընկալվել են լատին կաթոլիկ, ավետարանչական-լութերական և ավետարանչական-մկրտական, նաև ասորի քաղդեական կաթոլիկ եկեղեցիների հավատացյալներ: 
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են և տեսակավորվում վերամշակման համար: Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի սկաուտական խումբը փորձում է ցողունների ու ծաղկաթերթերի կիրառման տարբերակներ գտնել: Նախորդ տարի նրանց հաջողվել է ծաղկաթերթերն օգտագործել մոմի ստացման մեջ:
 
Մեկնաբանություններ